Վրաստանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ռուսական կողմին նոտա կհղի, որ պատրաստ է երկխոսության Հաագային միջազգային դատարանի ապրիլի 1-ի կայացրած որոշման վերաբերյալ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիան», հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Նրա խոսքով, «Վրաստանը մինչեւ 2008 թվականի պատերազմը ջանում էր երկխոսել Ռուսաստանի հետ, սակայն նախաձեռնությունը հաջողություն չունեցավ»։
«Քանի որ ՄԱԿ-ի դատարանը նպատակահարմար գտավ երկխոսությունը, վրացական կողմը երկուշաբթի Ռուսաստանի համար պաշտոնապես նոտա կհղի շվեյցարական կողմին, որ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ խախտված կոնվենցիայի (ռասայական խտրականության բոլոր ձեւերի մասին միջազգային կոնվենցիա) վերաբերյալ երկխոսություն տանել»։
Նշենք, որ Հաագայի միջազգային դատարանը ապրիլի 1-ին քննության չէր առել էթնիկական զտումների մասին Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը։ Դրա պատճառ նշվել էր այն, որ Վրաստանը հայց ներկայացրել է առանց նախապես փորձեր անելու՝ բանակցել Ռուսաստանի հետ։




























