Ռուսաստանի եւ Բելառուսի հետ նորմալ փոխհարաբերությունները տեղ չունեն ՆԱՏՕ-ի ծրագրում, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ահա եւ պատասխանը հարցին, որ Արեւմուտքը սկսել է զբաղվել Բելառուսով: Երկու երկրների միջեւ նորմալ արդյունավետ փոխհարաբերությունները ՆԱՏՕ-ի ծրագրերում տեղ չունեն: Պետք է անդադար միջամտել երկրների ներքին գործերին, միայն թե թույլ չտան փոխշահավետ ինտեգրման բնականոն ընթացքը»,-գրել է Զախարովան տելեգրամյան էջում:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առաջարկել է միությանն ուշադրություն դարձնել ոչ թե մտացածին սպառնալիքներին, այլ ԱՄՆ-ում ներքին ահաբեկչությանը: