Ավստրալական ընկերություններից մեկն առաջիկա ամսում Հայկական զարգացման գործակալություն կներկայացնի Հայաստանում ոչխարաբուծական տնտեսոություններ ստեղծելու տիպային նախագիծ: Այդ մասին այսօր` հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Ոչխարաբուծական ֆերմաները նախատեսված կլինեն մինչեւ 5000 գլուխ անասունների համար:
Այն բանից հետո, երբ ավստրալիական ընկերությունը կներկայացնի ֆերմայի տիպային նախագիծը, մարզպետարանների հետ կքննարկվի դրանց տեղաբաշխման վայրերն ու մյուս կազմակերպչական հարցերը: Ըստ Ռ. Հարությունյանի` նոր ֆերմաների առավելությունն այն է, որ հրաժարվելու են անասնաբուծության նախկին, խորհրդային մեթոդներից եւ կիրառելու ժամանակակից միջազգային տեխնոլոգիաներ: Ի դեպ` հայաստանում ոչխարաբուծական տնտեսություններ հիմնելու վերաբերյալ հետաքրքրություն են ներկայացրել նաեւ արաբ ներդրողները:
Նշենք, որ Հայկական զարգացման գործակալությունը 2008-ին առաջ քաշեց «Հայկական ոչխար» ծրագիրը, որի շրջանակներում սկսվեց Հայաստանից Իրան ոչխարների արտահանումը: 2010 թ., մասնավորապես, արտահանվել է 135 հազ. գլուխ ոչխար:



























