«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 371.95 դրամ: Դոլարն, այսպիսով, շարունակում է գտնվել արժեզրկման փուլում: Ուրբաթ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.81 կետով կամ 0.21 տոկոսով:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 4.7 մլն դոլար: Բանկերն ընդհանուր առմամբ ուրախ են դոլարից ազատվել անգամ 372-ով, սակայն պահանջարկը մեծ չէ:
Մարտից հետո առաջին անգամ փոխանակման կետերի մի մասը դոլարի առքի գինը նշանակել է 370 դրամից ցածր, թեեւ մեծամասամբ դոլարը ընդունվում է 370-ով: Դոլարի վաճառքը փոխանակման կետերում սկսում է 373 դրամից:




























