Ռուսաստանի կառավարությունն առաջիկա 3-5 տարիների ընթացքում կսեփականաշնորհի խոշորագույն ավիափոխադրողին` «Աէրոֆլոտ» ընկերությանը: Այդ մասին այսօր` հունիսի 27-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Սակայն նա չի նշել, թե ում եւ կոնկրետ բաժնետոմսերի ինչ քանակություն պետք է սեփականաշնորհվի:

Այն, որ կառավարությունը կհրաժարվի «Աէրոֆլոտի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթից, դեռ նախորդ տարի ասել էր առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Ընդ որում` նա ավելացրել էր, որ դա տեղի կունենա, հենց որ պոտենցիալ ներդրողները երկարատեւ ներդրումների պատրաստակամություն հայտնեն: