Գերմանացի զինվորականները գտել են Աֆղանստանում իրենց զորքերի առջեւ ծառացած անսովոր նյութատեխնիկական խնդրի լուծումը՝ գարեջրի ավելցուկ, հայտնում է AP-ն:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Քրիստինա Ռուցին հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Աֆղանստանում ալկոհոլը արգելելու գերմանացի հրամանատարի վերջերս ընդունած որոշումը հանգեցրել է գարեջրի, գինու եւ այլ խմիչքների ավելցուկի Մազարի Շարիֆում գտնվող «Մարմալ» ճամբարում:

Գերմանացի զինվորները սովորաբար օրական երկու տարա կամ դրան համարժեք գարեջրի իրավունք ունեն:

Ռուցին ասել է, որ զինվորականները քաղաքացիական կապալառու են գտել, որը ալկոհոլը դուրս բերի երկրից՝ Աֆղանստանից գերմանական զորքերի դուրսբերումից առաջ, քանի որ առաջիկա ամիսներին կավարտվի ՆԱՏՕ-ի առաքելությունը երկրում:

Գերմանական բանակը հայտարարել է, որ 22 600 լիտր (գրեթե 6000 գալոն) ալկոհոլ, այդ թվում՝ գրեթե գարեջրի 60 000 տարա, չի կարելի վաճառել Աֆղանստանում՝ տեղական կրոնական սահմանափակումների պատճառով, կամ ոչնչացնել՝ շրջակա միջավայրի պատճառով:

Ըստ բանակի հայտարարության, գարեջրի վաճառքից ստացված հասույթը պետք է ծախսվի այն երկրից հանելու համար: