2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 աճյուն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների եւ աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560