Երեւանում այսօր՝ հունիսի 7-ին՝ 19:00-ի սահմաններում, Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարեւանությամբ, բախվել են 3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:

Բախման հետեւանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վթարված Opel Astra մակնիշի 36 DG 917 համարանիշի ավտոմեքենան  եղել է կայանված:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: