2020 թվականին Հայաստանի պետական բյուջեից մարզպետարաններին հատկացվել է ընդհանուր առմամբ 55 միլիարդ 380 միլիոն դրամ: Այս մասին հունիսի 7-ին Ազգային ժողովի պետաիրավական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուզազյանը:

Իրացումը միջինը կազմել է մոտ 96%: Այսպես, Արագածոտնի մարզպետարանը 2020 թվականին իրացրել է իրեն հատկացված միջոցների շուրջ 93,4%-ը, իսկ Կոտայքի մարզը՝ 99,8%-ը: