Ագրեսիվ փոքրամասնությունը փորձում էր մեր ժողովրդին օրակարգ պարտադրել: Այս մասին Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իրավիճակն այժմ այլ է: Դիրքորոշումները փոխվել են: Ժողովուրդը դուրս է գալիս շոկային վիճակից: Եվ օրակարգը մենք ենք թելադրում»,-ասաց Քոչարյանը:
«Գո՞հ եք երկրի վիճակից»,-հարց ուղղեց նա: «Եթե այդպես լիներ, մենք այստեղ չէինք լինի»,-շարունակեց նախկին նախագահը:
Նա հռետորական հարց ուղղեց՝ «Հպա՞րտ ենք պարտությամբ» (Փաշինյանի մեջբերումը,-խմբ.):
Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց մի կողմ թողնել վախերը, առավել եւս, որ արդեն վախենալու ոչինչ չկա, եւ վստահել իր թիմին:





























