Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղիղ եթերի վերնագրում Աշտարակ քաղաքը նշված է, թե այն գտնվում է Արմավիրի մարզում։

Համացանցում այս վրիպակը լայն քննարկման առիթ է դարձել։

Որոշ ժամանակ անց Աշտարակ քաղաքը նշվեց որպես Արագածոտնի մարզի քաղաք։

Նշենք, որ քարոզարշավի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի համայնքներ։