Հունիսի 28-ին Վրաստան կայցելեն Իսպանիայի ԱԳ նախարարության եւ համագործակցության նախարարության պատվիրակությունները, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, այցի շրջանակներում ԱԳՆ-ում կանցկացվեն ճանաչողական հանդիպումներ:

ԱԳ փոխնախարարի խոսքով, հաշվի առնելով, որ Իսպանիան Վրաստանում չունի իր դիվանագիտական ներկայացուցչությունը եւ Վրաստանի քաղաքացիների համար վիզա ստանալու գործընթացը բավական բարդ է, այցի շրջանակներում առաջին հերթին քննարկվելու է վիզայի ստցման հեշտացման խնդիրը:

«Իսպանախոս երկրների եւ Վրաստանի միջեւ միջնորդության գործում Իսպանիան մեծ դերակատարություն ունի»,-վերջում ընդգծել է Կալանդաձեն: