Երուսաղեմի մերձակայքում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք հանգեցրել են գյուղերից բնակիչների տարհանմանը, մինչդեռ տասնյակ իսրայելցի հրշեջներ պայքարել են կրակի դեմ, հայտնել է AFP-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ փակ է Երուսաղեմից Թել Ավիվ տանող մայրուղին, ինչպես նաեւ Իսրայելի երկու հիմնական քաղաքները կապող երկաթուղային գիծը:
Բնակավայրերի մոտ սկսված հրդեհի պատճառը դեռեւս հայտնի չէ:
Ոստիկանությունը հայտնել է, որ Մաալե հա Համիշա եւ Յադ Հաշմոնա գյուղերի բնակիչները տարհանվել են:





























