Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում իր  հանգիստն անցկացնող նորվեգացի 22-ամյա զբոսաշրջիկը ծեծել է իրեն կարգի հրավիրող 2 ոստիկանի:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հունիսի 27-ի կեսօրին նորվեգացի Էսփեն Անդրեն փողոցում իրեն անվայելուչ է պահել եւ վնասել ճանապարհային նշանները: Այնուհետ ոստիկանններ են կանչվել` նորվեգացի երիտասարդին կարգի հրավիրելու համար: Սակայն Էսփենի եւ ոստիկանների միջեւ վիճաբանություն է ծագել, ինչի հետեւանքով  ժամանած 2 ոստիկանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ծեծվող ոստիկաններին օգնության են հասել անցորդները` նորվեգացուն պահելով մինչ ոստիկանության լրացուցիչ ուժերի ժամանումը: Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված Էսփեն Անդրեն վիճաբանության ժամանակ եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Պարզվել է, որ նա   Նորվեգիայում ձյուդոյի չեմպիոն է եղել: