ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երեւան:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ այցի ընթացքում նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ` երկկողմ առաջնահերթությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը քննարկելու համար: Նշենք, որ տարածաշրջանային ուղեւորությունների շրջանակներում Ռիքերն արդեն այցելել է Թբիլիսի եւ Բաքու:





























