Ավելի վաղ Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների մասնակցությունից հրաժարված Գերմանիան կսկսի դաշինքին մարտական սարքավորումներ առաքել:

Նյութատեխնիկական աջակցության միջոցառումները հավանության է արժանացրել Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դը Մեզերը: Նշվում է, որ խոսքը ավիացիոն հրթիռների եւ նշանառության բարձրտեխնոլոգիական համակարգերի մասին է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ օգնության խնդրանքով իրենց է դիմել ՆԱՏՕ-ին կից նյութատեխնիկական մատակարարման գործակալությունը (NATO Maintenance and Supply Agency (NAMSA):