Ճապոնական «Ֆուկուսիմա -1» վթարային ատոմակայանի ռեակտորներն սկսել են սառեցվել կայանի նկուղային տարածքներում կուտակված ջրով, որը ռադիոակտիվ նյութերից մաքրվել էր:
Սակայն նոր սառեցման համակարգի աշխատանքը դադարեցվել է խողովակներից հոսքի պատճառով:
ԱԷԿ-ի նկուղներում կուտակված ջուրն այնտեղ հավաքվել էր մարտի 13-ից ռեակտորների շենքերը հակահրդեհային սարքավորումների միջոցով սառեցնելու ժամանակ:
Արդյունքում կայանում հավաքվել էր ավելի քան 110 տոննա ջուր, որը շփվելով հալվող վառելիքի հետ, աղտոտվել էր ռադիոակտիվ իզոտոպներով, գրում է Lenta.ru-ն:




























