Բոլիվիայում ուղեւորատար ավտոբուսը կորցրել է կառավարումը եւ մոտ 100 մետր բարձրությունից ընկել է կիրճը: Զոհվել է 28 մարդ, եւս 10-ը հոսպիտալացվել է:

Որպես կատարվածի հիմնական վարկած դիտարկվում է վատ տեսանելիությունը:  Այս մասին ասել են հետաքննությանը մոտ կանգնած աաղբյուրները: Ավտոբուսը Վալազոն քաղաքից ուղեւորվում էր դեպի Տարիհու:

Նախնական տվյալներով` ավտոբուսում գտնվել է մոտ 70 մարդ: