Բնական հրդեհները, որոնք չի հաջողվել մարել, մոտենում են ամերիկյան հայտնի միջուկային կենտրոնին` Նյու Մեքսիկո նահանգում գտնվող Լոս Ալամոսի ազգային լաբորատորիային: Այն մի հսկայական համալիր է, որտեղ տեղակայված է գիտահետազոտական լաբորատորիա եւ գործում է միջուկային ռեակտոր:
Քաղաքում, որն ունի 12 հազար բնակիչ, պարտադիր տարհանում է հայտարարվել: Հրդեհները տարածվում են զարմանալի արագությամբ, թեեւ հաղորդվում է, որ 2000 թ-ին եւս նմանատիպ իրավիճակ է արձանագրվել:
Լաբորատորիան ապահովում է ամերիկյան միջուկային զինանոցի անվտանգությունն ու հուսալիությունը եւ գիտահետազոտական կենտրոն է: Այն հիմնվել է 1943թ-ին առաջին ատոմային ռումբի ստեղծման Մանհեթենյան նախագծի շրջանակում:




























