Առաջիկա շաբաթների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն «Երեւան, Բաքու եւ Լեռնային Ղարաբաղ` բանակցությունների շարունակությունը նախապատրաստելու համար»: Այս մասին նշվում է Ֆրանսիայի արտգործնախարարության` հունիսի 27-ին տարածած հաղորդագրության մեջ:
«Ինչպես նշվում է Կազանում ընդունված հայտարարությունում, հանդիպումը ճշգրտեց կամ հաստատեց մի շարք կետեր, որոնց վերաբերյալ փոխըմբռնում կա, ինչը հնարավորություն է տալիս ներկայիս հիմքով շարունակել բանակցությունները` կարգավորման առաջարկված սկզբունքների հետագա ընդունման համար»,- սսված է հաղորդագրության մեջ:
Հավաստիացնելով, որ այդ արդյունքը «պակաս կարեւոր չէ», Ֆրանսիայի արտգործնախարարությունն ընդգծում է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս գործընկերների հետ «ջանքեր չի խնայի` բանակցությունները շարունակելու հարցում կողմերին օգնելու համար»:




























