Չինաստանն օտարերկրյա պատժամիջոցներին դիմակայելու մասին օրենք է ընդունել: Նոր օրենքը Չինաստանի վերջին եւ ամենալայն իրավական գործիքն է՝ արտաքին պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ սահմանելու համար, եւ, ըստ տեղական փորձագետների, նպատակ ունի այդ միջոցառումներին մեծ օրինականություն եւ կանխատեսելիություն հաղորդել, տեղեկացնում է Reuters-ը:
Ըստ CCTV պետական հեռուստատեսության՝ Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (NPC) մշտական հանձնաժողովը հինգշաբթի օրը ընդունել է օրենքը: Բայց դրա բովանդակության մանրամասները դեռ չեն բացահայտվել:
Անցյալ տարի Ազգային անվտանգության մասին օրենքն ընդունելու համար հանձնաժողովի բոլոր 14 փոխնախագահները գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ներքո:





























