ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, թե ԱՄՆ-ը հիասթափված է Կազանում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան պայմանավորվել հիմնական հարցերի շուրջ, երբ հանդիպեցին Կազանում: Այդուհանդերձ, իրենց համատեղ հայտարարության մեջ նրանք նշեցին, որ բարելավել են փոխհարաբերությունները որոշ հարցերում, համաձայնվել են աշխատել հիմնարար սկզբունքների վրա եւ կրկին հանդիպել ապագայում: Բայց ես կուզենայի ասել, որ դա հիասթափեցնում է»,- ասել է Նուլանդը, հաղորդում է Պետքարտուղարության կայքը:
Նշենք, որ նախագահներ Սարգսյանի, Մեդվեդեւի եւ Ալիեւի եռակողմ հանդիպումը կայացել է հունիսի 24-ին Կազանում: Հանդիպման արդյունքներով կողմերը համատեղ հայտարարություն են արել:




























