Amazon.com Inc-ը կարող է ավելի քան 425 միլիոն դոլարի տուգանվել՝ Եվրամիության գաղտնիության մասին օրենքի համաձայն, հայտնում է Wall Street Journal-ը:

Լյուքսեմբուրգի Տվյալների պաշտպանության հանձնաժողովը՝ CNPD-ը, տարածել է որոշման նախագիծ եւ առաջարկել է տուգանել:

Գործը վերաբերում է Amazon-ի կողմից անձնական տվյալների հավաքագրման ու օգտագործմանը եւ ԵՄ տվյալների գաղտնիության հիմնական կանոնների խախտումներին, որոնք հայտնի են որպես «Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ» (GDPR), հայտնում է աղբյուրը:

GDPR-ն պահանջում է, որ ընկերությունները հաճախորդների համաձայնությունը ստանան նախքան նրանց անձնական տվյալներն օգտագործելը, հակառակ դեպքում նրանց սպառնում են մեծ տուգանքներ: