Թերթի տեղեկություններով` «Բանաձեւ» ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշանակվել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության տնօրեն ու իր «Բանաձեւի» թիմով էլ տեղափոխվելու է նոր աշխատավայր: Նախատեսվում է, որ «ԱրմՆյուզը» դառնալու է 24-ժամյա լրատվական հեռուստաալիք:
Համաձայն «Երկիր»-ի աղբյուրների`«Հ1»-ում ուրախ են Ալեքսանյանի հեռանալու կապակցությամբ, թեեւ բանակցում են «Հատուկ ռեպորտաժը» «Հ1»-ով հեռարձակելու ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` «Հ1»-ի հետ հաշտ չեն նաեւ դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հարաբերությունները:



























