Այն երկրներում, որտեղ պարտությունից հետո իշխանությունը չի փոխվել, իրավիճակն ավելի է վատթարացել: Հունիսի 10-ին Աշտարակում կայացած հանրահավաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը:  

Նա նշել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ինքը պարտության թիվ մեկ մեղավորն է, սակայն թիվ մեկ պատասխանատուն չէ, ապա այժմ իրեն անգամ մեղավոր չի համարում: Տոնոյանը շեշտել է պատերազմում զոհվածների ընտանիքների խնդիրները լուծելու եւ հաշմանդամ զինծառայողների համար արժանապատիվ կյանք ապահովելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը կադրային ջարդ իրականացնելու մտադրության մասին՝ Տոնոյանը ասել է. «Դու կադրեր ունե՞ս, որ կադրային ջարդ իրականացնես: Ստեղծագործող մարդիկ նման մթնոլորտում չեն կարող ստեղծագործական գործունեությամբ զբաղվել»: