Մոսկվայում հունիսի 27-ին կայացել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության ժողովը, որում առաջադրված թեկնածուներից ղեկավար խորհրդի նախագահ է ընտրվել հայ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը: Երիտասարդական միության գլխավոր նպատակն է ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպություններին միավորելը:
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ընտրվելով կազմակերպության նախագահ, Ա. Նիկողոսյանը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների երիտասարդության համախմբումը կարեւոր պայման է ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար: «Նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդության շրջանում պատմական հիշողության պահպանումն ու արդիականացումը ազնիվ եւ, միեւնույն ժամանակ, մեծ ջանքեր պահանջող նպատակ է: Իմ պաշտոնավարման ընթացքում պարտավորվում եմ անել ինձնից կախված ամեն ինչ` Միության կանոնադրական նպատակներն առավելագույնս կյանքի կոչելու համարե,- ասել է նա:
Անդրանիկ Նիկողոսյանը ծնվել է 1974թ. Հայաստանում: Մասնագիտությամբ իրավաբան է: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական եւ ոչ պետական կառույցներում: Ակտիվ հասարակակն գործիչ է: 2008 թվականից Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահն է: 2010թ. Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Անդրանիկ Նիկողոսյանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով` «Ռուսաստանի հետ մշակութային կապերի, ինչպես նաեւ արտերկրում ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածման գործում ներդրած մեծ ավանդի համարե:
Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրով պարգեւատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ ազնվահավատ իշխան Դանիիլ Մոսկվացու III աստիճանի շքանշանով, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարության պատվավոր դիպլոմով:




























