Ղազախստանն ստանձնել է Իսլամական կոնֆերանսի կազմակերպության նախագահությունը։ Մինչ այժմ նախագահող երկիրը Տաջիկստանն էր։ Այս մասին հունիսի 28-ին կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների 38-րդ նստաշրջանին հայտարարել է Տաջիկստանի ԱԳ ներկայցուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունն ամենամեծ եւ ազդեցիկ մահմեդական կազմակերպությունն է։ Այն ներկայումս միավորում է 57 երկիր՝ 1,2 մլրդ բնակչությամբ։ 

Սկզբնական շրջանում դրա կազմում եղել են ասիական եւ աֆրիկյան 25 պետություններ։ Կազմակերպության գրասենյակը գտնվում է Ջիդայում (Սաուդյան Արաբիա)։