Բաքվում Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւի եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հանդիպման ընթացքում համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների նախարարությունների միջեւ: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այդ փաստաթուղթը, ըստ նախարարների, փուլային բնույթ է կրում, իսկ դրա դրույթները լրացնում են արդեն առկա իրավական բազան:

Նախարարները նաեւ քննարկել են համագործակցության վիճակն ու հեռանկարները գերակա հարցերը, միջազգային ահաբեկչությանը հակազդելու միջոցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, չվերահսկվող ներգաղթի, մարդկանց առեւտրի դեմ պայքարի հարցերին:

Նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել հասարակական կարգի պահպանության հարցերին եւ իրավախախտումներին սահմանամերձ շրջաններում: