2011 թ. Հայաստանը կունենա ծիրանի միջին բերքի մոտ 30 տոկոսը` 20-25 հազ. տոննա: Նման կանխատեսում արեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Չնայած ցածր բերքին, ծիրանի արտահանումը շարունակվում է: Ըստ Բերբերյանի, կարելի է արտահանել միայն ավելցուկային գյուղմթերք, այնինչ ծիրանն այս տարի ավելցուկ չունի:
Արտահանումների արդյունքում շուկայում ծիրանը թանկացել է: Բերբերյանի տեղեկացմամբ, այս գիշեր 1 կգ ծիրանի մեծածախ գինն արդեն կազմում էր 1 եվրո: Նա ընդգծեց, որ ծիրանի բերքն ավելի շատ կլիներ, եթե բույսերի պաշտպանությունն իրականացվեր պատշաճ մակարդակով, մինչդեռ պետության կողմից այդ նպատակին հատկացվող միջոցները անարդյունավետ են օգտագործվում: Բացի այդ, գյուղնախարարությունը չի կատարում էժան պարարտանյութ մատակարարելու խոստումը:
Ի տարբերություն ծիրանի, Հ. Բերբերյանը դեղձի լավ բերք խոստացավ:




























