Ինքնասպան է եղել Մոսկվայի նոր քաղաքապետի կողմից աշխատանքից ազատված Յուրի Լուժկովի կողմնակիցը։ Քաղաքապետի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Նովիկովը հունիսի 27-ին իր բնակարանում ինքնասպան է եղել որսորդական հրացանից։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում ներկա պահին չկա։

Նովիկովը Մոսկվայի նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կողմից աշխատանքից ազատվել էր անցած նոյեմբերին։ Նրա տեղում նշանակվել էր Ալեքսանդր Զելը, ով նախկինում աշխատում էր որպես Սոբյանինի քարտուղարության ղեկավարի տեղակալ։ Այդ ժամանակ Սոբյանինն աշխատում էր իբրեւ Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, հայտնում է NEWSru.com-ը։