Երեւան-Սեւան ճանապարհի 52-րդ կմ-ին գտնվող գազալցակայանից հունիսի 27-ին ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.50-ի սահմաններում, 29-ամյա Մանվել Ղ.-ի «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բալոնը պայթել է, ինչի հետեւանքով գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




























