Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր` հունիսի 28-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրասիական զարգացման բանկի այս նիստի ընթացքում քննարկվելու են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, բանկի կողմից իրականացվող ծրագրերը եւ այլ հարցեր:
Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է եւ ստեղծվել է 2006թ. Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի Հանրապետության կողմից: Բանկի անդամ երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը եւ Հայաստանը: Բանկի հիմնական նպատակը անդամ-երկրների շուկայական տնտեսությունների զարգացմանը աջակցելն է:
Հայաստանը բանկին անդամակցում է 2009թ-ից: Բանկի խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչը ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանն է:




























