Սառեցվել են Իսպանիայում ձերբակալված եւ Ադրբեջանում ու Ալբանիայում աշխատող գործարար Ալի Էվսենի հաշիվները:

Էվսենի դուստրն ամուսնացած է Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի դստեր հետ:

Սառեցվել են նաեւ «Ալբանական ավիաուղիների» հաշիվները, որի 93 տոկոսը պատկանում է Էվսենին, հաղորդում է APA-ն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, թուրք գործարար Ալի Էվսենն ու եգիպտացի Հուսեյն Սալեմ Հալիդը ձերբակալվել էին իսպանական ոստիկանության կողմից գումարների լվացման եւ կոռուպցիայի մեղադրանքով: Եգիպտական արդարադատությունը մեղադրել էր Սալեմին եգիպտական գազը ցածր գներով Իսրայելին առաքելու մեջ, ինչի պատճառով երկիրը միլիարդավոր դոլարների վնաս էր կրել: Նա նաեւ Մուբարաքի ընտանիքին Կարմիր ծովում թանկարժեք առանձնատներ է հատկացրել հյուրանոցների կառուցման համար:

Սալեմը Ալի Էվսենին պատկանող ընկերության միջոցով էր իրականացրել գումարների լվացումը: Սալեմի հայրը հայտարարել էր, որ իր որդու ազատման համար պատրաստ է  27 մլն եվրո վճարել, իսկ Էվսենը` 18 մլն: