Կրկին վերագործարկվել է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռադիոակտիվ ջրի ապաակտիվացման համակարգը։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ սարքավորումների օգնությամբ լիկվիդատորները հույս ունեն ապաակտիվացնել օրական մինչեւ 1,2 հազար տոննա ռադիոակտիվ հեղուկ։
Միաժամանակ, ճապոնական կղզիներում սկսվում է հորդառատ անձրեւների սեզոնը։ Անձրեւեները կարող են հեղեղել էներգոբլոկերի վնասված շինությունները, ինչն իր հերթին կարող է ավելացնել ռադիոակտիվ ջրի ծավալը։



























