Բրազիլիայի հարավային Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգում մի քանի տասնյակ տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել, ինչի պատճառով ողջ նահանգում չեղյալ են հայտարարել դպրոցական պարապմունքները: Ինչպես հայտնում է «Metro Russia»-ն, երկուշաբթի գիշերը -3 աստիճանի է ընկել սնդիկի սյունը Սան-Պաուլուում, ինչը գրեթե մեկ աստիճանով ցածր է նախկինում գրանցված ռեկորդից, որ սահմանվել էր 2003թ.:

Սանտա-Կատարինա նահանգի ճանապարհային ծառայությունները չեն հասցնում մաքրել փողոցները: Բրազիլիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ ռեկորդային ցածր ջերմաստիճան կպահպանվի առնվազն մեկ շաբաթ: Նման եղանակը զարմացրել է բրազիլիացիներին, որոնք դուրս են եկել փողոցներ՝ հիանալու ձյան տեսարաններով: