Եթե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հիասթափված լիներ, այդ մասին կողմերին կասեր հրապարակայնորեն: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Կոմերսանտ» թերթի տեղեկությունը, թե Մեդվեդեւն այնքան է հիասթափվել Կազանի հանդիպման արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել միջնորդական առաքելությունը:
«Կազանյան հանդիպմանը պայմանավորվածությունների չհանգելը չի կարող հիասթափության պատճառ լինել ու ստիպել նրան հրաժարվել միջնորդությունից, այդկերպ զրկվելով քաղաքական ազդեցության լծակից»,- նկատել է պատգամավորը:
Նշենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել էր, թե Մեդվեդեւը պատրաստ է Սարգսյանի եւ Ալիեւի հաջորդ հանդիպումը կազմակերպել, եթե նրանք ի վերջո ստորագրեն ինչ-որ փաստաթուղթ հիմնարար սկզբունքների մասին:




























