Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունները ուղիղ համեմատական կլինեն Սիրիայի ներքաղաքական իրավիճակին. որքան թույլ լինի այդ երկրի իշխանությունը, այնքան Թուրքիան մեծ ճնշում կփորձի գործադրել։ Հունիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց փորձագետ Արայիկ Հարությունյանը։
Ասուլիսին ներկա փորձագետ Արտակ Շաքարյանն էլ նշեց, որ Թուրքիան Սիրիայի տնտեսական կարեւորագույն գործընկերն է, ինչը, սակայն Անկարային չի խանգարում իրավիճակն օգտագործել ի շահ իրեն։
Փորձագետները միաժամանակ հիշեցրեցին Սիրիայից Թուրքիա փախածների մասին։ Մասնագետների կարծիքով, այդ հանգամանքը Թուրքիան կարող է օգտագործել բուֆերային գոտու ստեղծման եւ օտար հողակտորի զավթման նպատակներով։




























