Վրաստանի խորհրդարանը ոոշել է չերքեզ ժողովրդի հիշատակին հուշարձան կանգնեցնել, իսկ մինչ այդ ընդունել էր Ռուսաստանի կողմից չերքեզ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Ինչպես հայտնել են խորհրդարանում, այդ նպատակով հուշարձան կկանգնեցվի եւ կբացվի չերքեզական կենտրոն: Վրացի օրենսդիրները հուլիսի 1-ին կընդունեն հատուկ որոշում եւ կդիմեն կառավարությանը` խնդրելով համապատասխան գործողությունների պլան մշակել:

Վրաստանի խորհրդարանի սփյուռքի եւ Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Նուգզար Ցիկլաուրիի խոսքով, հուշարձանը կբացվի Սեւ ծովի ափին, քանի որ չերքեզներն ավանդույթ ունեն, ցեղասպանության օրը ծաղիկներ նետել ծովը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը ճանաչել է Ռուսական կայսրության կողմից 18-րդ դարում եւ 19-րդ դարի սկզբում իրականացված չերքեզների ցեղասպանությունը եւ էթնիկ զտումները: