Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Փարիզ:
Ինչպես հայտնում է SalamNews-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, այցի ընթացքում Մամեդյարովը կհանդիպի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ալեն Ժյուպեի հետ: Այցի ընթացքում քնարկվելու է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ, երկկողմ հարաբերությունների հեռանկարները, համագործակցությունն էներգետիկ ոլորտում եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Չի բացառվում Մամեդյարովի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ: Հանդիպմանը քննարկվելու է ղարաբաղյան կարգավորման ընթացքը:




























