Վրաստանի իշխանությունները պատրաստվում են 2012-ի խորհրդարանական եւ 2013-ին` նախագահական ընտրություններին: Նրանց ծրագրով, Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի (Գիգի) Ուգուլավան կդառնա երկրի նախագահ, իսկ Միխայիլ Սահակաշվիլին` վարչապետ, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

Վկայակոչելով կուլիսային խոսակցությունները, թբիլիսյան «Կվելա Սիախլե» («Բոլոր նորությունները») թերթը պնդում է, որ երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնը որոշվել է թողնել Դավիթ Բաքրաձեին:

Վրաստանի Սահհմանադրության համաձայն, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրի գլխավոր պաշտոնը կդառնա վարչապետինը, իսկ նրան կընտրի ընտրություններում հաղթած կուսակցությունը: