Պարսից ծոցի՝ նավթ արտահանող երկրները թերեւս առաջիկա տասը տարիներին մեծ կախվածություն կունենան ածխաջրածնային արտադրությունից, քանի որ 2014-15 թվականներին նավթի գնի աճից հետո տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը մեծ առաջընթաց չեն գրանցել: Այս մասին ասվում է Moody's գործակալության զեկույցում:

Հենակետն Էներգետիկայի ոլորտի վրա «վարկունակության հիմնական սահմանափակումը» կլինի Համագործակցության խորհրդի անդամ ծոցի վեց երկրների համար:

«Եթե նավթի գները մեկ բարելի դիմաց միջին հաշվով 55 դոլար են... մենք ակնկալում ենք, որ ածխաջրածնային արտադրությունը կմնա ՀՆԱ-ի ամենամեծ աղբյուրը, կառավարության եկամտի հիմնական աղբյուրը եւ, հետևաբար, գալիք հաջորդ տասնամյակի հարկաբյուջետային կայունության առանցքային գործոնը Պարսցի ծոցի երկրներում»:

Ծոցի երկրների մեծ մասում նավթին ու գազին բաժին է ընկնում համախառն ներքին արդյունքի ավելի քան 20 տոկոսը եւ կառավարության եկամուտների առնվազն 50 տոկոսը:

Մինչդեռ, տնտեսության նոր հատվածներ գործարկելու ծրագրերը հաճախ համընկնում են՝ մրցակցություն ստեղծելով Պարսից ծոցի երկրների միջեւ եւ սահմանափակելով աճի հնարավորությունները:

«Չնայած մենք դիվերսիֆիկացիայի թափի ակտիվացում ենք ակնկալում, այն կսահմանափակվի ռեսուրսների նվազեցմամբ դիվերսիֆիկացման ծրագրերի ֆինանսավորման համար ծոցի երկրներում նավթի ավելի ցածր գների եւ մրցակցության պայմաններում»,- ասել է Moody's-ը:

Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունը, անցյալ տարի եռապատկեց իր ավելացված արժեքի հարկը՝ կազմելով 15 տոկոս՝ համավարակի եւ նավթի ավելի թույլ պահանջարկի պայմաններում: Ապրիլին թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարեց ԱԱՀ-ի իջեցման մասին եւ բացառեց բնակչության եկամտահարկի ներդրումը, հաղորդում է Reuters-ը:

Moody's-ը նշել է, որ տարածաշրջանում ոչ նավթային աճը փաստացիորեն սուբսիդավորվում է զրոյական կամ շատ ցածր ուղիղ հարկերով: Նշվում է, որ նավթից կախվածության երկարաժամկետ նվազեցման համար անհրաժեշտ եկամտահարկերը, ամենայն հավանականությամբ, կներդրվեն միայն երկարաժամկետ հեռանկարում: