Կիեւում սկսվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործի ըստ էության քննարկումը։
Դատարանում ուժեղացված պահակախումբ է եղել։ Գործընթացի մասնակիցները միմյանցից բաժանված են եղել ճաղաշարերով։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, առավոտյան դատարանի շենքի առջեւ հավաքվել են ամբաստանյալի հարյուրավոր կողմնակիցներ, ընդդիմադիրներից ոմանք հարեւան փողոցում վրաններ են տեղադրել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մեղադրանքներ են առաջադրվում Ռուսաստանից ներմուծվող գազի մասին 2009 թվականի պայմանգրի ստորագրման ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով։ Նշենք, որ սա Տիմոշենկոյի նկատմամբ հարուցված երեք գործերից մեկն է։ Մյուս երկուսը վերաբերում են միջոցները ոչ նպատակային ծախսելուն, որոնք, սակայն, դեռեւս դատարան չեն հասել։




























