Կիեւի Պեչորսկի շրջանային դատարանը, որը հունիսի 29-ին սկսել էր Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործի քննությունը, դատավարությունը հետաձգել է մինչեւ հուլիսի 4-ը՝ պատճառաբանելով, որ Տիմոշենկոյին ժամանակ է հարկավոր մեղադրական եզրակացության հետ ծանոթանալու համար:
Նախկին վարչապետը երեք օր է խնդրել փաստաթղթի հետ ծանոթանալու, եւս երեք շաբաթ քրեական գործն ուսումնասիրելու համար:
Տիմոշենկոյին ներկայացվել է 2009թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելու ժամանակ պաշտոնեական լիազորությունների գերազանցման մեղադրանք: Նշենք, որ դա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական երեք գործերից միայն մեկն է: Մյուս երկուսը վերաբերում են միջոցների ոչ նպատակային վատնմանը, սակայն դեռ դատարան չեն ուղարկվել:




























