Աբխազիայի նախագահի ընտրությունների նախաշեմին երկրի ղեկավարի պաշտոնի հավակնորդները գնալով շատանում են:
Աբխազ լրագրող, «Չեգեմսկայա պրավդա» թերթի գլխավոր խմբագիր Ինալ Հաշիգը «Էխո Կավկազա» պարբերականին հայտնել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Ռաուլ Խաջիմբային ընտրությունների ժամանակ կպաշտպանի Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի այրին` Սվետլանա Ջերգենիան: Նա հույս ունի այդկերպ դառնալ երկրի փոխնախագահ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (КГБ) նախկին աշխատակից Ռաուլ Խաջիմբան 2004-ից ի վեր փորձում է զբաղեցնել Աբխազիայի նախագահի պաշտոնը:
Այդ ժամանակ նրան համարում էին նախագահի պաշտոնից հեռացող Վլադիսլավ Արձինբայի հետնորդը եւ Ռուսաստանի ֆավորիտը, սակայն ընտրություններում հաղթեց նրա մրցակից Սերգեյ Բաղապշը: Ի վերջո, ռուսական կողմի միջնորդությամբ, նրանք որոշեցին համագործակցել. Բաղապշը զբաղեցրեց նախագահի պաշտոնը, Խաջիմբան` փոխնախագահի:
2009-ի ընտրություններում եւս Խաջիմբան պարտվեց Սերգեյ Բաղապշին:
Նշենք, որ Վլադիսլավ Արձինբան Աբխազիան ղեկավարել է 1994-2005 թվականներին: 2010-ին նա մահացել է:
Ներկա ընտրությունները կայանալու են այս տարվա օգոստոսի 26-ին, որոնք կապված են նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան հետ:




























