Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը Հայաստան կգան հուլիսի 20-ին: Նման որոշում է կայացվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի Մոնիտորինգի նիստի ժամանակ: Այս մասին այսօր` հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ ըստ նախնական պայմանավորվածության, Վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ համազեկուցողները կներկայացնեն Հայաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույց, որի հիման վրա կընդունվի բանաձեւ:




























