Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, հուլիսի 18-22-ին ԼՂՀ-ում կանցկացվի մոնոներկայացումների թատերական փառատոն` նվիրված Արցախի հռչակման 20-ամյակին:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ 5 օրերի ընթացքում ԼՂՀ տարբեր քաղաքներում խաղացվելու է 18 ներկայացում, որոնցից առաջացած եկամուտը ամբողջությամբ տրամադրվելու է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոնի վերանորոգման աշխատանքներին:

Նշենք, որ փառատոնի կայացմանն աջակցել են Հայաստանի Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները, ԼՂՀ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: