Ընդդիմադիր «Վրացական կուսակցության» նախագահ Սոզար Սուբարին այսօր` հունիսի 29-ին ստորագրել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իմպիչմենթը պահանջող լեյբորիստների նախաձեռնության տակ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությունը:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հունիսի 23-ին կոչ էր արել ընդդիմադիր ուժերին ստորագրել Սահակաշվիլիի հրաժարականի պահանջի ներքո:
Նախօրեին լեյբորիստների նախաձեռնությանը միացել էր երկրի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդական ժողովի» ընդդիմադիր ուժի առաջնորդ Նինո Բուրջանաձեն` ստորագրելով համապատասխան փաստաթուղթ:




























