Եղանակի քմահաճույքները ողբերգությամբ են ավարտվել Ուգանդայի փոքրիկ բնակիչների համար: Կայծակի հարվածից այնտեղ 18 երեխա է մահացել, եւս 36-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուգանդայի New Vision թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ին Կիրյանգոդո շրջանում մայրաքաղաք Կամպալայից 210 կմ հեռավորության վրա:
Կայծակը հարվածել է տարրական դպրոցի շենքին, որտեղ պատրսպարվել էին աշակերտներն ու ուսուցիչները: Կայծակից տուժել են նաեւ Զոմբո շրջանի դպրոցականները: Այնտեղ, սակայն զոհեր չեն եղել, միայն 37 մարդ վիրավորվել է: Սա երկրի պատմության առաջին դեպքն է, երբ կայծակից այսքան մարդ է վիրավորվել:



























