Իսրայելի իշխանություններն անձնական նամակ են հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նամակում իսրայելցիները նախազգուշացրել են Ասադին, որ եթե նա փորձի վերսկսել ռազմական գործողություններն իրենց երկրի դեմ, իրենց պատասխան թիրախը լինելու է անձամբ նա՝ Սիրիայի նախագահը:

Ասադին նման ուղերձ է հղվել այն պատճառով, որ սիրիական ուժերի բարձր կենտրոնացում է նկատվել երկու երկրների սահմանին: Մասնավորապես սկսվել է «երկիր-երկիր» դասի հրթիռների զանգվածային վերատեղակայում:

Իսրայելն ու Սիրիան պաշտոնապես գտնվում են պատերազմական վիճակում 1973 թվականից, երբ ՑԱԽԱԼ-ը հետ մղեց սիրիացիների՝ Գոլանի բարձունքները գրավելու փորձը:

The Jerusalem Post-ի փոխանցմամբ, ուղերձը հանձնվել է թուրք միջնորդների միջոցով: