Հայաստանի ՊՆ-ում հունիսի 30-ին տեղի կունենա ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվել է վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների եւ ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաեւ զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին: 

Փաստաթուղթը տեղադրված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի «Հայեցակարգային փաստաթղթեր» բաժնում:

Նշենք, որ այդ նիստին մասնակցելու են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ փորձագետներ: